Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս 2022

Հայ իրավաբանները Լոս Անջելեսի շրջանի գերագույն դատարանի դատավորներ են նշանակվել

Հայ իրավաբանները Լոս Անջելեսի շրջանի գերագույն դատարանի դատավորներ են նշանակվել

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ իրավաբաններ Միքայել Ամերյանն ու Արմենուհի Աշվանյանը Լոս Անջելեսի շրջանի գերագույն դատարանի դատավորներ են նշանակվել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունի պաշտոնական կայքը:

 Դատավորները Կալիֆորնիայի «հայկական փաստաբանների միության»  ներկայացուցիչներ են:

43-ամյա Միքայել Ամերյանը 2003 թվականից զբաղեցնում էր Լոս-Անջելեսի դատախազության համայնքային փաստաբանի տեղակալի պաշտոնը, իսկ 46-ամյա Արմենուհի Աշվանյանը՝ Գլենդելի համալսարանի իրավաբանական քոլեջի դոցենտ է, ով 2005 թվականին Լոս Անջելեսի շրջանային դատախազի տեղակալի պաշտոնն է զբաղեցրել:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]