Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կանխարգելվում է դատվածություն ունեցող անձանց՝ ֆինանսական կազմակերպություններում նշանակալից պաշտոններ վարելու հնարավորությունը

Կանխարգելվում է դատվածություն ունեցող անձանց՝ ֆինանսական 
կազմակերպություններում նշանակալից պաշտոններ վարելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» և հարակից մի շարք օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին:  Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ կարգավորումների նպատակն է կանխարգելել հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձանց մուտքը ֆինանսական կազմակերպությունների ղեկավար մարմինների կազմ: «Փոփոխությունների արդյունքում գրավատան, վճարահաշվարկային կազմակերպությունների, ապահովագրական միջնորդների, արժութային գործառնություններ իրականացնող անձանց նշանակալից մասնակիցներն ու ղեկավարները չեն կարող լինել հանցագործության համար դատվածություն ունեցող անձինք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ջավադյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]