Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Պատգամավորը հայ-թուրքական արձանագրությունների անհրաժեշտությունը չի տեսնում

Պատգամավորը հայ-թուրքական արձանագրությունների անհրաժեշտությունը չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը շեշտում է, որ հայ-թուրքական արձանագրությունների անհրաժեշտությունը չկա, եթե այն որևէ ազդեցություն չի ունենալու և մնալու է պարզապես որպես փաստաթուղթ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը հայ-թուրքական արձանագրություններն առ ոչինչ հայտարարելու մասին, Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ եթե այսպես շարունակվի և Թուրքիան շարունակի չարձագանքել, ամեն ինչ կլինի այնպես, ինչպես հայտարարել է ՀՀ Նախագահը:

«Մեր կողմից որևէ պարտավորություն չի դրժվել։ Թուրքիան է խուսափել պարտավորությունները կատարելուց ու նախապայմաններ է դրել, իսկ մենք նախապայմաններով որևէ համաձայնագիր չենք ստորագրում։ Եթե այդպես պիտի շարունակվի և Թուրքիան չի արձագանքում, բնականաբար, այն, ինչ հայտարարել է հանրապետության Նախագահը, դրա արդյունքները կտեսնեք ապագայում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Բաղդասարյանը:

Հարցին՝  արդյոք արձանագրություններն առ ոչինչ կհայտարարվեն, քանի դեռ ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանն է, Բաղդասարյանը պատասխանեց. «Կքննարկենք ու այդ մասին տեղյակ կպահվի։ Ամեն դեպքում, ինչ հայտարարել ենք, ուժի մեջ է»:

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում ունեցած ելույթում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հայ-թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը դրանք հայտարարելու է առոչինչ և 2018թ. գարուն է մտնելու առանց այդ, ինչպես ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]