Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանի դիրքորոշումը հստակ է՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չպետք է լինեն

Արմեն Սարգսյանի դիրքորոշումը հստակ է՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չպետք է 
լինեն

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի վերաբերմունքը պարզ է և հստակ՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չպետք է լինեն: Արմեն Սարգսյանն այս մասին ասաց Ազգային ժողովում ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկման ընթացքում՝ պատասխանելով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցին:

«Ես դեռևս եվրոպական ինստիտուտների կողմից չեմ տեսել փաստաթղթեր, որտեղ գրված կլինի, որ Հայաստանում այս կամ այն անձը քաղբանտարկյալ է, սակայն քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձինք իմ հետ հանդիպումներում պնդում են, որ քաղբանտարկյալներ կան և նրանց թիվը մեծ է: Կարծիքները տարբեր են, և դրա համար ես խնդրել եմ, որպեսզի իմ լիազորությունների շրջանակներում ինձ փաստաթղթեր ներկայացնեն: Երբ կլինեն փաստաթղթերը, ես իմ անձնական կարծիքը կունենամ, իսկ նախագահ ընտրվելու դեպքում ցույց կտամ իմ վերաբերմունքը, որը պարզ է ու հստակ՝ մեր երկրում քաղբանտարկյալներ չպետք է լինեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Արմեն Սարգսյանը:

Նա վստահեցրեց, որ շատ լուրջ է վերաբերվում այդ հարցին:

ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն ՀՀ4-րդ նախագահի պաշտոնում առաջադրել են Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Խորհրդարանում ՀՀ4-րդ նախագահի ընտրությունը տեղի կունենա մարտի 2-ին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]