Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կորյուն Նահապետյանն Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի ներկայանալի թեկնածու է համարում

Կորյուն Նահապետյանն Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի ներկայանալի թեկնածու է 
համարում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը կարծում է, որ ՀՀ 4-րդ նախագահի թեկնածության քննարկումը բերելու է մի նոր հանգրվանի՝ վերաիմաստավորելու մոտեցումները ապագայի հետ կապված: Ազգային ժողովում ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկման ընթացքում նա ընդգծեց, որ ոգեշնչված է նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի ելույթով: «Շատ պարզ կլիներ ասել, որ  ելույթը հետաքրքիր էր և տպավորիչ: Ելույթը իսկապես պարունակում էր լայնախոհություն, բարեկրթություն, համակարգվածություն և մեր հասարակական օրգանիզմի շատ ճիշտ ախտորոշում էր: Նա ունի տեսլական, որը պարունակում է նաև հստակ գործողությունների ամբողջական պատկերացում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նահապետյանը:

Նա շեշտեց, որ խորհրդարանական կառավարման համակարգում չափազանց մեծ է հանրապետության Նախագահի դերը: Նրա խոսքով՝ այն պատասխանատվությունը, որը ստանձնելու է հանրապետության նախագահը՝ հանդես գալով որպես պետության գլուխ, Սահմանադրության պահպանման հետևորդ, ունի առանցքային նշանակություն: «Համազգային և համապետական նպատակներով առաջնորդվելու առաքելությունը, որը նույնպես սահմանադրական պահանջ է հանրապետության նախագահի համար, և՛ այսօրվա, և՛ ապագայի համար մեզ տալիս է մի նոր հույս, որ նոր ընտրվող նախագահը իսկապես կարողանալու է պատվով իրականացնել չափազանց մեծ պատասխանատվությունը»,- ասաց պատգամավորը:

Նահապետյանը շատ ազնիվ և անկեղծ է համարում խորհրդարանում Արմեն Սարգսյանի ելույթը: «Նույնիսկ այն մարդիկ, ովքեր փակ հաղորդակցության անոթներ ունեն, նման ելույթի նկատմամբ չեն կարող անհաղորդ լինել: Նախագահի համար շատ կարևոր է լինել ներկայանալի: Այդ իմաստով մեր թեկնածուն կարող է մեր պետությունը և ժողովրդին պատվով ներկայացնել թե ներսում, թե դրսում, որովհետև ունի ահռելի մեծ փորձառություն բոլոր ասպարեզներում, որտեղ հանդես է եկել իր անցած ճանապարհի ընթացքում»,- ընդգծեց նա:

Պատգամավորը նշեց, որ Արմեն Սարգսյանն ունի օտարներին յուրային դարձնելու, ընդդիմադիրներին համախոհ դարձնելու, համագործակցության լայն շրջանակ ձևավորելու կարողություն: «Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից նման առաջադրում է եղել: Ես կարծում եմ, որ այս ընտրությունը շատ հավասարակշռված է»,- եզրափակեց Կորյուն Նահապետյանը:

ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն ՀՀ4-րդ նախագահի պաշտոնում առաջադրել են Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Խորհրդարանում ՀՀ 4-րդ նախագահի ընտրությունը տեղի կունենա մարտի 2-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]