Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հասարակության վստահության բարձրացումը պարարտ հող կստեղծի կոռուպցիայի ռիսկերի նվազեցման համար. Արմեն Սարգսյան

Հասարակության վստահության բարձրացումը պարարտ հող կստեղծի կոռուպցիայի 
ռիսկերի նվազեցման համար. Արմեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն Ազգային ժողովում ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկման  շրջանակում իր ելույթում կարեւորեց պայքարն անընդունելի երեւույթների դեմ, ինչպիսին է, օրինակ, կոռուպցիան: Նրա խոսքով՝ այդ երեւույթն ավերիչ ազդեցություն ունի կյանքի բոլոր ոլորտների վրա:

«Այն խաթարում է օրինական եւ բնական հարաբերությունների ողջ շղթան, մարդու իրավունքները դարձնում առք ու վաճառքի առարկա: Ցավալի է նաեւ, որ հասարակությունը, որը ընդհանուր դժգոհություն է արտահայտում առանձին դեպքերում կամ առանձին փաստերի նկատմամբ, կարող է, մեղմ ասած, ունենալ  հանդուրժողական վերաբերմունք: Անհրաժեշտ է, որ վերջին տարիներին Կառավարության կողմից իրականացվող համակարգված, հետեւողական աշխատանքը ունենա լայն հանրային աջակցություն: Հասարակության վստահության  բարձրացումը պարարտ հող կստեղծի օրինականության ամրապնդման եւ կոռուպցիայի ռիսկերի նվազեցման համար: Կարեւոր է, որ այդ գործընթացը լինի անշրջելի, եւ մարդիկ հավատան դրան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ եզրափակեց նա:

Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների 65 պատգամավորների գրավոր դիմումով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրվել է Արմեն Վարդանի ՍարգսյանըՆախագահի ընտրության հարցի քննարկումը մեկնարկել է մարտի 1-ինիսկ քվեարկությունը տեղի կունենա մարտի 2-ին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]