1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանում հստակեցնում են լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվությունը

Հայաստանում հստակեցնում են լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար 
քրեական պատասխանատվությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով  հստակեցվում է լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար նախատեսված քրեական պատասխանատվության սկզբունքը: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ դատախազության ուսումնասիրությունները ցույց են տվել՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու համար որոշ դեպքերում օրենքում առկա են թերացումներ:

«Դրանք հնարավորություն չեն ընձեռում պայքար վարել հատկապես այն դեպքերում, երբ դա զուգակցվում է լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնության հետ: Այդ իսկ պատճառով առաջարկվում է փոփոխություն կատարել քրեական օրենսգրքում: Միաժամանակ, վեր են հանվել մի շարք այլ հոդվածներում ևս առկա թերացումներ, մասնավորապես, այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության հետ կապված թերացումներ, որոնք ևս շտկվելու են», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Դավիթ Հարությունյանը:

Ըստ հիմնավորման՝ առաջարկվող կարգավորման նպատակն է առավել հստակեցնել օրենսգրքի համապատասխան մասի դիսպոզիցիան՝ քրեորեն պատժելի համարելով լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` անկախ հանցակազմի սուբյեկտի հասարակ կամ հատուկ լինելու հանգամանքից:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]