Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանն ունի իր տեղն ու դերն իմացող կենսունակ քաղաքացիական հասարակություն. Արմեն Սարգսյան

Հայաստանն ունի իր տեղն ու դերն իմացող կենսունակ քաղաքացիական 
հասարակություն. Արմեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վերջին տարիների ձեռքբերումներից մեկը քաղաքացիական հասարակության ստեղծումն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ Ազգային ժողովում ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկման ընթացքում իր ելույթի ժամանակ ասաց թեկնածու Արմեն Սարգսյանը:

«Երկրի քաղաքական համակարգում այսօր ունենք իրենց տեղն ու դերն իմացող, սոցիալ-հասարակական խնդիրների մասին պատկերացում ունեցող կենսունակ քաղհասարակություն, որին վիճակված է մեծ դեր խաղալ Հայաստանի ժողովրդավարության հարցում: Անհրաժեշտ է, որ մենք, մեզնից յուրաքանչյուրը՝ լինի իշխանության, ընդդիմության, քաղհասարակության, լրատվական դաշտի ներկայացուցիչ, կարողանա լիովին գիտակցել եւ իր վրա կրել պատասխանատվության այն բաժինը, որը նրան տրված է երկրի զարգացման հարցում՝ չխուսափելով նաեւ որոշ դեպքերում ցույց տալ նախաձեռնություն: Քաղաքացի լինելն այն եզակի ռեսուրսներից է, որ մեզ կձերբազատի ամեն ինչում մեղավորներ ու պատասխանատուներ փնտրելու երեւույթից, ուրիշներին ինչ-որ բանի պահանջ ներկայացնելուց: Քաղաքացի լինելը մեր բացարձակ անհրաժեշտությունն է»,-ասաց նա:

Արմեն Սարգսյանը հիշեցրեց, որ հայերը պատմության ճգնաժամային պահերին բռունցք են դարձել, միասնական ու պատասխանատու, որպես օրինակ բերեց 2016 թվականի ապրիլը (Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմը -խմբ.):

«Ապրիլին յուրաքանչյուր հայ՝ երիտասարդծեր, թե փոքր, կրկին դարձավ քաղաքացի եւ դուրս եկավ մեր երկրի՝ Արցախի պաշտպանությանը: Իհարկե, սա միայն հայկական ֆենոմեն չէ, սակայն կարծում եմ, որ կարեւոր  է, որ մեզնից բոլորը լինեն քաղաքացի այսօր, երեկ եւ վաղը, այլ ոչ միայն վտանգի պահին»,-ընդգծեց Արմեն Սարգսյանը:

Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների 65 պատգամավորների գրավոր դիմումով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրվել է Արմեն Վարդանի Սարգսյանը: Նախագահի ընտրության հարցի քննարկումը մեկնարկել է մարտի 1-ին, իսկ քվեարկությունը տեղի կունենա մարտի 2-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]