Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մատենադարանի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար միայն մեկ դիմում է ներկայացվել

Մատենադարանի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար միայն մեկ դիմում է ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմում է ներկայացրել Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը:

Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մատենադարանի հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի  հոգաբարձուների խորհուրդը հայտարարել էր բաց մրցույթ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։

Տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին դիմումներն ու փաստաթղթերն անհրաժեշտ էր ներկայացնել մինչև 2018 թվականի փետրվարի 23-ը (ներառյալ):

Մրցույթը տեղի կունենա 2018-ի մարտի 6-ին, ժամը 11:00-ին, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի գիտական մասնաշենքում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]