Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Փոքր պետություն, համաշխարհային ազգ. Արմեն Սարգսյանը ներկայացրեց Հայաստանի վերաբերյալ իր տեսլականը

Փոքր պետություն, համաշխարհային ազգ. Արմեն Սարգսյանը ներկայացրեց Հայաստանի 
վերաբերյալ իր տեսլականը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում խոստանում է ողջ եռանդը, երկար տարիների փորձը ի սպաս դնել Հայաստանի, Արցախի և սփյուռքի ազգային խնդիրների լուծմանը: «Աշխատելու եմ և փորձելու եմ ամեն ինչ անել, որպեսզի իմ գործունեությունը լինի Սահմանադրության սահմաններում, աշխատելու եմ անկեղծությամբ և ազնվությամբ, լինելու եմ մեկը, որ ոչ միայն հանրապետության նախագահի պարտականություններն է կատարելու, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացու բարձրագույն պարտականությունը՝ նախևառաջ լինել այս պետության քաղաքացի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սարգսյանը:

Նա շեշտեց, որ փորձելու է ներկայացնել նաև արցախահայության շահերը և ինչ-որ իմաստով լինել նաև նրանց բարոյական աջակցությունը կրող նախագահ: «Ամեն ինչ անելու եմ մեր սփյուռքահայության նախագահը դառնալու համար՝ նպատակ ունենալով իրականացնել ազգային միասնությունը մեր երկիրը դարձնել մեկ ազգ, մեկ ժողովուրդ, մեկ ապագա ունեցող երկիր. փոքր պետություն, համաշխարհային ազգ: Վստահ եմ՝եթե մենք մեր քայլերը ճիշտ կատարենք՝ 21-րդ դարը մերն է լինելու»,- եզրափակեց Արմեն Սարգսյանը:

Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների 65 պատգամավորների գրավոր դիմումով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրվել է Արմեն Վարդանի Սարգսյանը: Նախագահի ընտրության հարցի քննարկումը մեկնարկել է մարտի 1-ին, իսկ քվեարկությունը տեղի կունենա մարտի 2-ին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]