Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանը Հայաստանում սոցիալական անարդարության վերացումը կարևոր խնդիր է համարում

Արմեն Սարգսյանը Հայաստանում սոցիալական անարդարության վերացումը կարևոր խնդիր է համարում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը Հայաստանի անկախության 26 տարիները հայ ժողովրդի համար համարում է դժվարությունների, սակայն միևնույն ժամանակ մեծ հաղթանակի տարիներ: ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկման ընթացքում Արմեն Սարգսյան ընդգծեց, որ արցախյան ազատամարտում տարած հաղթանակն ամրապնդեց հայ ժողովրդի արժանապատվությունը:

«Դրա արդյունքում մենք դարձանք ազգ, որը վստահ է, որ իր մարդկային ռեսուրսներով, իր ժառանգությամբ, իր հնարավորություններով կարող է պաշտպանել իր իրավունքները: Մենք ունեցել ենք այլ հաղթանակներ ևս, սակայն արցախյան հաղթանակը յուրօրինակ է և մեզ յուրաքանչյուրիս դարձնում է հաղթող ժողովրդի զավակ, որի համար պետք է հպարտ լինենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սարգսյանը:

Նա հավելեց, որ Հայաստանն անկախության առաջին տարիներին տնտեսապես ավելի թույլ էր, սակայն, միգուցե, ավելի արդար, և հասարակությունն այդքան բևեռացված չէր հարուստի և աղքատի:  «Այսօր մեր պետությունն ավելի հզոր է,  հարուստ, սակայն հասարակությունը բևեռացված է, ունենք աղքատություն, սոցիալական անհավասարություն, որը մեր բոլորի խնդիրն է»,- ասաց ՀՀ նախագահի թեկնածուն:

Արմեն Սարգսյանը շեշտեց, որ հաջորդ 26 տարիները հայ ժողովուրդը պետք է շարունակի կառուցել՝ հիշելով և չմոռանալով այն հաջողությունների բանալին, որ ինքն է բացահայտել և չմոռանալով դասեր քաղել թույլ տված սխալներից, որպեսզի դրանք չկրկնվեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]