Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանը իրական առաջամարտիկ է եղել բոլոր ոլորտներում. ԱԺ-ում մեկնարկել է ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկումը

Արմեն Սարգսյանը իրական առաջամարտիկ է եղել բոլոր ոլորտներում. ԱԺ-ում 
մեկնարկել է ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկումը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանում մեկնարկել է ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկումը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուին պատգամավորներին ներկայացրեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Հարգելի խորհրդարան, այսօր պատմական օր է, քանի որ մենք առաջին անգամ Ազգային ժողովում պետք է ընտրենք Հայաստանի Հանրապետության նախագահին: Ես պատիվ ունեմ Հայաստանի Հանրապետական կուսակցության և Դաշնակցության անունից ձեզ ներկայացնել Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահի թեկնածուին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բաղդասարյանը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետական  կուսակցության գործադիր մարմնի հունվարի 18-ին նիստում որոշում է կայացվել ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրել Արմեն Սարգսյանի թեկնածությունը: «ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի անունից Արմեն Սարգսյանին առաջարկել է հավանություն տալ ՀՀ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու առաջարկին: Շուրջ մեկ ամիս քաղաքական ուժերի, հանրության լայն շրջանակները ներկայացնող հասարակական, բարեգործական, գիտական, գործարար շրջանակների հետ հանդիպումներից հետո փետրվարի 16-ին ՀՀ Նախագահի հետ հանդիպմանը իր պատրաստակամությունը հայտնեց ողջ էությամբ և եռանդով ներգրավվել այս պատասխանատու գործին»,- ասաց Բաղդասարյանը:

Նա հավելեց, որ Արմեն Սարգսյանը բոլոր ոլորտներում հանդես է եկել որպես իրական առաջամարտիկ: Վահրամ Բաղդասարյանը մեջբերեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերն այն մասին, թե ինչ չափանիշների պետք է համապատասխանի ՀՀ 4-րդ նախագահը՝ շեշտելով, որ Արմեն Սարգսյանը համապատասխանում է այդ չափանիշներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]