Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Walmart-ը կդադարի զենք վաճառել 18 տարեկաններին

Walmart-ը կդադարի զենք վաճառել 18 տարեկաններին

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Walmart ընկերությունը, որին Է պատկանում ԱՄՆ-ում հանրախանութների խոշորագույն ցանցը, զենքի վաճառքի տարիքային սահմանափակումը բարձրացրել Է մինչեւ 21 տարեկան, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 1-ին հաղորդել Է Associated Press գործակալությունը:

Walmart-ը հետեւել Է մյուս մանրավաճառին՝ Dick"s Sporting Goods-ին: Երկու ընկերություններն Էլ զենքի վաճառքի տարիքային սահմանափակումները վերանայել են Ֆլորիդայի նահանգի Փարքլենդում տեղի ունեցած՝ բազաթիվ զոհվածներով հրաձգությունից հետո: Մանրավաճառի կայքից հանել են գրոհային հրացանների բաժինը:

2015 թվականին Walmart-ը դադարեցրել Է AR-15 հրացանների վաճառքը՝ մյուս կիսաավտոմատ զենքը եւ դրա աքսեսուարները: Նաեւ Walmart-ը հրաժարվել Է մեծ տարողությամբ պահեստատուփերի վաճառքից, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]