Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սպիտակ տան ավելի քան 30 աշխատողներ զրկվել են հույժ գաղտնի տվյալներ մուտք գործելու հնարավորությունից. Bloomberg

Սպիտակ տան ավելի քան 30 աշխատողներ զրկվել են հույժ գաղտնի տվյալներ մուտք գործելու հնարավորությունից. Bloomberg

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ տան ավելի քան 30 աշխատակիցներ զրկվել են հույժ գաղտնի տեղեկություններ մուտք գործելու հնարավորությունից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 28-ին այս մասին հաղորդել Է Bloomberg գործակալությունը: Գործակալության աղբյուրների տեղեկատվությամբ՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նստավայրի ավելի քան երեք տասնյակ աշխատակիցների համար պետական գաղտնիք կազմող տեղեկատվություն մուտք գործելու հնարավորության մակարդակը «հույժ գաղտնիից» իջեցրել են մինչեւ «գաղտնի»:

Դա նրանց համար փակում Է որոշ առանձնապես պահպանվող տեղեկատվություն կանանվոր մուտք գործելու հնարավորությունը: Ինչպես նշվում Է, հիշյալ աշխատակիցներից ոչ մեկին չեն խնդրել պաշտոնաթող լինել: Նրանք շարունակում են աշխատել Սպիտակ տանը, սակայն այժմ պատասխանատու են այն աշխատանքի համար, որը համապատասխանում Է մուտք գործելու իրենց մակարդակին: Այն աշխատակիցների, որոնց համար իջեցրել են մուտք գործելու մակարդակը, թվում Է նախագահի խորհրդական եւ նրա փեսա Ջարեդ Քուշները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]