Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի վարչակազմում հաղորդակցումների տնօրենը պաշտոնաթող Է լինում

ԱՄՆ-ի վարչակազմում հաղորդակցումների տնօրենը պաշտոնաթող Է լինում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Սպիտակ տան հաղորդակցումների տնօրեն Հոուփ Հիքսը պաշտոնաթող Է լինում սեփական ցանկությամբ, հաղորդել Է նախագահի մամուլի ծառայությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն Է հայտնել նրան աշխատանքի համար եւ ափսոսանք Է հայտնել նրա կողմից ընդունված որոշման առնչությամբ:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը չի հայտնել Հիքսի հեռանալու ստույգ ժամկետի, ինչպես նաեւ այն մասին, թե նա ինչով Է մտադիր զբաղվել նախագահի աշխատակազմից հեռանալուց հետո: Սակայն զանգվածային լրատվամիջոցներում հայտնվել են հաղորդումներ, որ Հիքսը պլանավորում Է զբաղվել մասնավոր գործարարությամբ: Հիքսն սկսել Է Թրամփի հետ համագործակցել 2016 թվականին՝ նրա նախընտրական շտաբում լինելով հասարակայնության հետ կապերի պատասխանատու: Հաղորդակցումների տնօրենի պաշտոնը նա զբաղեցրել Է 2017 թվականի սեպտեմբերին, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]