Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բեյրութում ոգեկոչել են Սումգայիթում հայ բնակչության ջարդերի 30-րդ տարելիցը

Բեյրութում ոգեկոչել են Սումգայիթում հայ բնակչության ջարդերի 30-րդ տարելիցը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձավոր Արևելքում Արցախի Հանրապետության  մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը մասնակցել է Բեյրութի Ս. Նշան եկեղեցում տեղի ունեցած՝ Սումգայիթի հայ բնակչության ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողությանը։  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը ներկա են եղել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը և Լիբանանի հայ համայնքի և հոգևոր դասի ներկայացուցիչները։

Այնուհետև միջոցառման մասնակիցները եկեղեցու խաչքար-հուշակոթողի առջև ծաղկեպսակներ են զետեղել՝ ի հիշատակ սումգայիթյան ջարդերի զոհերի։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]