Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունիս

Հայազգի երիտասարդ գործարարը ձեռք է բերել բելառուսական «Կրումկաչի» ֆուտբոլային ակումբը


ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի 26-ամյա գործարար Վահե Մարտիրոսյանը ձեռք է բերել Բելառուսի բարձրագույն խմբում հանդես եկող «Կրումկաչի» ակումբի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Մարտիրոսյանն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է, որ 2018 թվականին ակումբը կունենա 600 հազար դոլարի բյուջե:

«Առևտրի և ծառայությունների ոլորտում ընտանեկան բիզնես ունեմ Հայաստանում, ԱՊՀ այլ երկրներում և Եվրոպայում: Բելառուսում ոչինչ չունենք, բայց մտածում ենք այստեղ բացելու մասին: Ակումբը դիտարկում ենք բիզնեսի տեսանկյունից: Եթե ամեն ինչ ճիշտ կազմակերպվի, ապա շատ շահավետ միջոցառում է: Իմ դերը ակումբում կլինի վարչական ու ֆինանսական կառավարումը»,- ասել է Մարտիրոսյանը:

Նա նշել է, որ առավելագույնս կարճ ժամանակահատվածում նախատեսում է մարել ակումբի պարտքերը և սկսել զարգացման ծրագրի իրականացումը:

2014 թվականին ստեղծված «Կրումկաչի»-ն այժմ արտոնագրման փուլում է: Բազմաթիվ խախտումների համար Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է, ակումբը բողոքարկել է որոշումը ու սպասում է պատասխանի մինչև մարտի 6-ը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ