1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նախարարությունը ներկայացրել է առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերն ըստ դեղաբանական խմբերի

Նախարարությունը ներկայացրել է առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերն ըստ 
դեղաբանական խմբերի

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում գրանցված որպես դեղատոմսով դուրս գրվող դեղերի մի մասը մարտի 1-ից մեր երկրում բաց կթողնվի միայն դեղատոմսով։ Դրանք են` հակավարակային միջոցները, այդ թվում` հակաբիոտիկները, հորմոնալ և հսկվող նյութեր պարունակող դեղերը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Դեղերի բաց թողնման այս կարգը բխում է «Դեղերի մասին» ՀՀ օրենքից։ Նման փոփոխությունը միտված է բժշկական օգնության որակի բարձրացմանը։ Ցանկացած դեղ բացի ցուցումներից ունի նաև հակացուցումներ, և յուրաքանչյուր հիվանդի մոտ կարող են լինել վիճակներ, որոնց դեպքում հակացուցված է այս կամ այն դեղի օգտագործումը։ Հետևաբար, բուժման արդյունավետությունը բարձրացնելու համար դեղը պետք է նշանակի բժիշկը։

Սահմանվել է դեղատոմսի 4 նոր ձևաթուղթ՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, մեկանգամյա և բազմակի անգամ տրամադրվող դեղերի համար: Մեկ դեղատոմսով թույլատրվում է դուրս գրել մինչև երկու անվանում դեղ, բացառությամբ՝ թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղերի: Թմրանյութեր ու հոգեմետ նյութեր պարունակող դեղերի դեղատոմսերն ուժի մեջ են 10 օր, իսկ մնացած դեղերի և բազմակի օգտագործման դեղատոմսերը` 6 ամիս:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերը մշտապես կարելի է ձեռք բերել առանց դեղատոմսի։

Ներկայացնում ենք առանց դեղատոմսի տրվող դեղերը` ըստ դեղաբանական խմբերի։ 

ՑԱՎԱԶՐԿՈՂ,  ՀԱԿԱԲՈՐԲՈՔԱՅԻՆ, ՋԵՐՄԻՋԵՑՆՈՂ ԴԵՂԵՐ

պարացետամոլ՝ պանադոլ, ցետամոլ, ցեֆեկոն, էֆերալգան,  

անալգին,

ացետիլսալիցիլաթթու՝ ասպիրին,ուպսարին, 

իբուպրոֆեն՝ բրուֆեն, նուրոֆեն, միգ,

դեքսկետոպրոֆեն՝ դեքսալգին,

բուտադիոն ինդոմետացին,

դիկլոֆենակ քսուք՝ վոլտարեն, վուրդոն, նակլոֆեն, 

համակցություններ՝ ասկոֆեն, ցիտրամոն, նևրալգին,  տեմպալգին

 

ՄՐՍԱԾՈՒԹՅԱՆ, ԳՐԻՊԻ,  ՀԱՐԲՈՒԽԻ  ԴԵՄ ԴԵՂԵՐ

գրիպոստադ, անտիֆլու, ֆերվեքս, քոլդրեքս, անտիգրիպին, անտիքոլդ, թերաֆլյու

 

ՍՏԱՄՈՔՍԻ  ԹԹՎԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ  ԻՋԵՑՆՈՂ ԴԵՂԵՐ (թթվայնության բարձրացման հետ կապված դիիպեպսիկ երևույթներ, այրոց)

ալյումինիումի պրեպարատներ՝ ալմագել, ֆոսֆալյուգել,մաալոքս

կարբոնատներ՝ ռեննի, գևիսկոն

 

ԴԻԱՐԵԱՅԻ ԴԵՄ (ՓՈՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ) ԴԵՂԵՐ

լոպերամիդ՝ իմոդիում,  ռեհիդրոն, սմեկտա, ակտիվացված ածուխ, բիֆիդումբակտերիաներ, լակտոբակտերիաներ՝ լինեքս, էնտերոլ,

 

ՍՊԱԶՄՈԼԻՏԻԿՆԵՐ

պապավերին,

դրոտավերին՝ նոշպա, սպազմոլ,

սպազմալգոն, սպազմոբլոկ

 

ԼԵՂԱՄՈՒՂ, ԼՅԱՐԴԱՊԱՇՏՊԱՆ

ալոխոլ,  կարսիլ, լեգալոն, էսսենցիալե

 

ՓՈՐԿԱՊՈՒԹՅԱՆ ԴԵՂԵՐ

սենադե, սենադեքսին, ռեգուլաքս, գուտտալաքս. գլիցերին մոմեր,

 

ՖԵՐՄԵՆՏՆԵՐ

պանկրեատին, կրեոն, մեզիմ

 

ՎԻՏԱՄԻՆՆԵՐ

վիտամիններ Ա, Ե , Ց,

պոլիվիտամիններ և հանքանյութեր՝ աեվիտ, կալցիում Դ3, վիտրում, պիկովիտ, մուլտի տաբս

 

ԱՐՅԱՆ ՄԱԿԱՐԴԵԼԻՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԴԵՂԵՐ

ասպիրին կարդիո, կարդիոմագնիլ, տորմբո Աս

հեպարին պարունակող արտաքին օգտագործման քսուքներ՝լիոտոն, հեպաթրոմբին

 

ՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ ԴԵՂԵՐ

կորվալոլ, վալոկարդին, վալիդոլ, կատվախոտի հանուկ, ալոճի ոգեթուրմ,

 

ՀԱԿԱԱԼԵՐԳԻԿ ԴԵՂԵՐ

Տավեգիլ, Սուպրաստին, Ալերգոզան, Ֆենիսիտիլ,

 

ԹՈՒԹՔ Ի ԴԵՄ ԴԵՂԵՐ(ՀԵՄՈՐՈՅ)

Անեսթեզոլ, ռելիֆ, ուլտրապրոկտ

 

ԱՐՏԱՔԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱԿԱՍՆԿԱՅԻՆ ԴԵՂԵՐ

կլոտրիմազոլ քսուք՝նիզորալ,  միկոնազոլ քսուք, տերբինաֆին քսուք՝լամիզիլ, միկոսեպտին, էքսոդերիլ,

ՄԱՇԿԱՅԻՆ ԱԽՏԱՀԱՐՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ԴԵՂԵՐ

սինթոմիցին քսուք, ստրեպտոցիդի քսուք, լեվոմեկոլ, դերմազին, արգոսուլֆան, հիդրոկորտիզոն քսուք, մեթիլուրացիլ քսուք

 

ՄԱՇԿԻ ՌԵԳԵՆԵՐԱՑԻԱՆ ԼԱՎԱՑՆՈՂ ԴԵՂԵՐ

բեպանտեն, պանտենոլ

 

ՀԱԿԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԴԵՂԵՐ

ռեմանտադին, օքսոլին քսուք, ացիկլովիր քսուք՝ հերպեվիր, զովիրաքս,

 

ԱԽՏԱՀԱՆԻՉ ՄԻՋՈՑՆԵՐ

 

ՀՈՄԵՈՊԱԹԱՅԻՆ ԴԵՂԵՐ

 

ԲՈՒՍԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ԴԵՂԵՐ»։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]