Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՉԺՀ-ն միլիարդատերերի թվով դարձել Է աշխարհի առաջատարը. Hurun

ՉԺՀ-ն միլիարդատերերի թվով դարձել Է աշխարհի առաջատարը. Hurun

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում միլիարդատերերի թիվը, Hurun հանդեսի («Ֆորբս»-ի չինական նամանօրինակը) վարկածով, 2017 թվականին աճել Է 35 տոկոսով՝ հասնելով 819-ի: Աշխարհի ամենահարուստ մարդկանց Hurun Global Rich List 2018 վարկանիշը հրապարակվել Է փետրվարի 28-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հանդեսը նշում Է, որ Չինաստանի ամենամեծ թվով միլիարդատերերն զբաղված են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են անշարժ գույքը, արտադրությունը եւ հեռահաղորդակցությունները:

Ամենից շատ չինացի միլիարդատերեր են ապրում Պեկինում: Ամենահարուստ չինացին Tencent հեռահաղորդակցական ընկերության հիմնադիր Մա Հուատենն Է. նրա կարողությունը գնահատվում Է 47 մլրդ դոլար: Ընդհանուր վարկանիշում, որը ներառում Է հարյուր դիրք, ձեռնարկատերն զբաղեցրել Է 15-րդ տեղը: Այս տարի ցուցակը գլխավորել Է Amazon ամերիկյան ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ 123 մլրդ դոլար գնահատվող զուտ հարստությամբ: ԱՄՆ-ը երկրորդ հորիզոնականն Է զբաղեցնում ամենահարուստ մարդկանց թվով, այնտեղ ապրում Է 571 միլիարդատեր: Hurun Global Rich-ը վարկանիշը հրապարակում Է 2012 թվականից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]