Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Նալբանդյանը հանդիպել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հետ

Նալբանդյանը հանդիպել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի 
հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Ժնևում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ գերագույն հանձնակատար ալ-Հուսեյնը բարձր գնահատեց Հայաստանի հետևողական ջանքերը միտված մարդու իրավունքների պաշտպանությանը և ողջունեց ցեղասպանությունների և մադկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնողական քայլերը:

Նախարար Նալբանդյանը հանձնակատար ալ-Հուսեյնին ներկայացրեց Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 70-ամյակի կապակցությամբ Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանին Հայաստանի նախաձեռնած Ցեղասպանության կանխարգելման նոր բանաձևը։

Հանդիպման օրակարգում էր Հայաստանում սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացը և դրանից բխող կառավարման խորհրդարանական համակարգին անցումը:

Նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը առավել ամրապնդելու ժողովրդավարական հաստատաությունները, օրենքի գերակայությունը, դատական համակարգը, արդյունավետ կառավարումը, շարունակել բարեփոխումների գործըթանցը՝ հենվելով գործընկերների, այդ թվում՝ ՄԱԿ-ի աջակցության վրա։

Հանդիպմանը անդրադարձ արվեց Մերձավոր Արևելքում իրավիճակին և դրա հետևանքով առաջացած փախստականների հոսքերին։ Այս առումով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը դրական համարեց փաստականներին ընդունելու և ինտեգրման ծրագեր իրականացնելու Հայաստանի փորձը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]