Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախը՝ Եվրախորհրդարանում. Բրյուսելում մեկնարկել է Արցախյան շարժման 30- ամյակին նվիրված միջոցառումը

Արցախը՝ Եվրախորհրդարանում. Բրյուսելում մեկնարկել է Արցախյան շարժման 30-
ամյակին նվիրված միջոցառումը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանում մեկնարկել է Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված «Լեռնային Ղարաբաղը և Եվրոպական Միությունը. 1988-2018. Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ԵՄ քաղաքականության երեսուն տարիների ամփոփումը» խորագրով միջոցառումը, որի շրջանակում անցկացվելու է երկու նիստ: «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» («EuFoA») միջազգային հասարակական կազմակերպության և «Հայ Բարեգործական Ընդհանուր Միություն (ՀԲԸՄ) Եվրոպայի մասնաճյուղի» նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը ելույթներով հանդես կգան ԵԽ պատգամավորներ Ֆրանկ Էնգելը (Լյուքսեմբուրգ), Յարոմիր Շտետինան(Չեխիա), Էլենի Թեոխարուսը (Կիպրոս), Լարս Ադակտուսոնը (Շվեդիա), Նիդեռլանդների «Քլինգենդաել» միջազգային հարաբերությունների ինստիտուտի ներկայացուցիչ Պաուլ Միրթսը, Քոիմբրայի ինստիտուտի սոցիալական ուսումնասիրությունների կենտրոնի ներկայացուցիչ Լիցինիա Սիմաոն, լրագրող Ցվետանա Պասկալեւան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, երկու նիստերի ընթացքում խորհրդարանականները և փորձագետները ներկայացնելու են վկայություններ, թե Եվրոպայի խորհրդարանը ինչպիսի վերաբերմունք է դրսեւորել 1988 թվականի փետրվարից 1991 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում ստեղծված ճգնաժամի նկատմամբ, քննության են առնելու Եվրամիության ներկայիս քաղաքականությունը հիմնախնդրի վերաբերյալ, ինչպես նաև քննարկելու են Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների միջեւ փոխվստահության ստեղծմանն  ու խաղաղության խրախուսմանն ուղղված մի շարք խորհրդատվություններ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]