1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նախարար Կարայանը ՀՆԱ 7,5 տոկոս աճը տպավորիչ ցուցանիշ է համարում Հայաստանի տնտեսության համար

Նախարար Կարայանը ՀՆԱ 7,5 տոկոս աճը տպավորիչ ցուցանիշ է համարում 
Հայաստանի տնտեսության համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը տնտեսական աճի արձանագրված բարձր ցուցանիշներով չի բավարարվելու և թիրախավորելու է դրա կայունությունն ու աճի ներառականությունը: Այս մասին հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ պատասխանելով ՀՆԱ 7,5 տոկոսանոց աճի վերաբերյալ «Արմենպրես»-ին հարցին:  

-Պարոն նախարար, Ազգային վիճակագրական ծառայությունը ամփոփեց 2017 թվականի Համախառն ներքին արդյունքի ցուցանիշը։ Ի՞նչ պատկեր ունենք, և որ ոլորտներով է տնտեսական աճը հիմնականում ապահովվել:

-2017 թվականի համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 7.5%, ինչը վերջին տասնամյակի համատեքստում բավականին տպավորիչ ցուցանիշ է մեր տնտեսության համար։ ՀՆԱ աճին ամենամեծ նպաստել են ծառայությունները՝ 3.6 տոկոսային կետով և արդյունաբերությունը՝ 1.8 տոկոսային կետով։ Ընդ որում, արդյունաբերության 10.4% աճի շնորհիվ, որն առանձնանում է տարիներ ի վեր գրանցված ցուցանիշներից (բացառությամբ  2011 թվականի՝ 13.6%-ով աճից), արդյունաբերության տեսակարար կշիռը ՀՆԱ-ում հասավ 17.%-ի, որը 2006 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։ ՀՆԱ աճին նպաստել են նաև առևտուրը՝ 1.7 տոկոսային կետով և շինարարությունը 0.2 տոկոսային կետով։ Չնայած վերջինիս փոքր նպաստմանը, այն վերջին 4 տարիների նվազումների ֆոնին բավականին լավատեսական լիցք է հաղորդում։ Ցանկանում եմ ընդգծել, որ արձանագրված բարձր ցուցանիշներով չենք բավարարվելու և թիրախավորելու ենք վերջինիս կայունությունն ու աճի ներառականությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]