Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտահանման ծավալը կարող է հասնել մինչև 1400 ՄՎտ-ի

Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտահանման ծավալը կարող է հասնել մինչև 
1400 ՄՎտ-ի

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում փետրվարի 26-27-ը կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի շրջանակում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի գլխավորած պատվիրակությանը:

Նախարար Աշոտ Մանուկյանը ևս մեկ անգամ ողջունել է պարոն Արդաքանիանին ու նրա գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել է, որ այն կնպաստի հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեության հետագա ակտիվացմանը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համատեղ, այդ թվում՝ ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքն ու նոր ներդրումային նախագծերի հնարավորությունները: Այս համատեքստում, մասնավորապես, անդրադարձ է եղել Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ընթացիկ աշխատանքներին: Ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտահանման ծավալը կարող է հասնել մինչև 1400 ՄՎտ-ի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Աշոտ Մանուկյանն անդրադարձել է նաև «Երևանի ՋԷԿ»-ի  երկրորդ էներգաբլոկի կառուցման ծրագրին և այն դիտարկել որպես էլեկտրաէներգիա գազի դիմաց ծրագրի բաղկացուցիչ մաս` կարևորելով «Երևանի ՋԷԿ»-ի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելը Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի կառուցմանը զուգահեռ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար և կարևորելով հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը` Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանն ընդգծել է, որ միջկառավարական հանձնաժողովի նիստերն արդյունավետ հարթակ են հայ-իրանական համագործակցության օրակարգի հարցերը քննարկելու և լուծումներ գտնելու  համար։

Երկու երկրների էներգետիկ ոլորտի պատասխանատուներն անդրադարձել են նաև  բնապահպանության, մասնավորապես, ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում հայ-իրանական համագործակցությանը: Նախարար Աշոտ Մանուկյանը պատրաստակամություն է հայտնել՝ շարունակել համատեղ աշխատանքներն այդ ուղղությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ներդրումային ծրագրի շուրջ և լրացուցիչ ֆինանսական աղբյուրներ ներգրավելու նպատակով պայմանավորվածություն ձեռք բերել՝ առաջիկայում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանդիպում կազմակերպել Թեհրանում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]