Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Walt Disney-ը 2 մլրդ եվրո կներդնի փարիզյան Disneyland-ում

Walt Disney-ը 2 մլրդ եվրո կներդնի փարիզյան Disneyland-ում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Walt Disney Company-ն հայտարարել Է փարիզյան Disneyland-ի ընդլայնման բազմամյա պլանի մասին. ներդրումները գնահատվում են 2 մլրդ եվրո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության մամուլի տեղեկագրում:

Ընդարձակման նոր պլանը կներառի Walt Disney Studios զբոսայգու վերափոխումը, ինչպես նաեւ կավելացվեն երեք նոր տարածքներ, որոնք նվիրված կլինեն Marvel-ի աշխարհին, «Աստղային պատերազմներին» եւ «Պաղ սիրտ» մուլտֆիլմին: Բացի դրանից, կավելացվեն նոր ատրակցիոններ եւ ժամանցային ծրագրեր:

Զարգացման բազմամյա պլանը 2021 թվականից կիրականացվի մի քանի փուլով, ինչը զգալիորեն կընդլայնի Walt Disney Studios զբոսայգին:

Ընկերությունը նաեւ հիշատակում Է նոր լճի ստեղծման մասին, որը կմիացնի երեք նոր տարածքները:

«Մենք շատ ուրախ ենք Փարիզում Disneyland-ի ապագայի կապակցությամբ, եւ շարունակում ենք ներդումներ անել նրա երկարաժամկետ հաջողության գործում: Այդ համալիրն արդեն Եվրոպայում տուրիստական այցելությունների առաջատարն Է»,-հաղորդագրության մեջ բերվում Է ընկերության ղեկավար Ռոբերտ Այգերի խոսքը:

1992 թվականից ի վեր փարիզյան Disneyland-ը գրավել Է ավելի քան 320 մլն այցելուների, այն ապահովում Է Ֆրանսիայի զբոսաշրջության ճյուղի եկամուտների 6,2 տոկոսը, նշում Է ընկերությունը: Զբոսայգին առաջվա պես մնում Է տնտեսական եւ սոցիալական զարգացման նշանակալի գործոն, նրա հաստիքակազմը ներառում Է ավելի քան 16 հազար մարդ, որոնք ներկայացնում են հարյուրից ավելի ազգություններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]