Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՊԵԿ նախագահը և Իրանի մաքսային ծառայության ղեկավարը ստորագրել են համագործակցությանն առնչվող փաստաթղթեր

ՊԵԿ նախագահը և Իրանի մաքսային ծառայության ղեկավարը ստորագրել են 
համագործակցությանն առնչվող փաստաթղթեր

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում անցկացված հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում փետրվարի 27-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության նախագահ, էկոնոմիկայի և ֆինանսների փոխնախարար Ֆորուդ Ասգարին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» արձանագրությունը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության միջև ապրանքների մաքսային տարանցում ընթացակարգով փոխադրումների դյուրացման վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Իրանցի գործընկերներին ներկայացվել է նաև «ԱՏԳ իրականացման հիմնական սկզբունքները ԵԱՏՄ և ՀՀ մաքսային օրենսդրությամբ» խորագրով շնորհանդեսը: Այնուհետև Իրանի պատվիրակությունը շրջել է ՊԵԿ մոնիթորինգի կենտրոնով, ծանոթացել կառավարման էլեկտրոնային համակարգի, ընդհանրապես, Հայաստանի մաքսային ծառայության գործունեության առանձնահատկությանը:         


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]