Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Չնայած տոկոսադրույքների նվազմանը`շարունակվել է բանկերի ներգրաված միջոցների աճը. ԿԲ հաշվետվություն  

Չնայած տոկոսադրույքների նվազմանը`շարունակվել է բանկերի ներգրաված միջոցների 
աճը. ԿԲ հաշվետվություն

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական բանկի հաշվետվության համաձայն` 2017-ի չորրորդ եռամսյակում շարունակվել է առևտրային բանկերի ներգրաված և տրամադրած միջոցների ծավալների աճն ու տոկոսադրույքների նվազումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ինչպես ասված է փետրվարի 27-ին ԿԲ-ի հրապարակած «Գնաճի հաշվետվության» մեջ, չնայած տոկոսադրույքների նվազմանը, 2017-ի վերջին եռամսյակում շարունակվել է ներգրավված միջոցների աճը: Մասնավորապես, դրամային ավանդների աճը կազմել է 15.5 տոկոս, իսկ արտարժութային ավանդներինը` 4.3 տոկոս: Դոլարայնացման մակարդակը` արտարժութային ավանդների և ընդհանուր ավանդների հարաբերակցությունը, կազմել է 55.2 տոկոս` նախորդ եռամսյակի համեմատ նվազելով 1.8 տոկոսային կետով:

Շարունակվել է նաև վարկավորման ծավալների աճը, այն կազմել է 6.7 տոկոս: Դրամով տրամադրված վարկերն ավելացել են 10.2 տոկոսով, իսկ արտարժութային վարկերը` 5.4 տոկոսով: Տնտեսությանը տրամադրված վարկավորման ընդհանուր ծավալի 12-ամսյա աճը 2017-ի դեկտեմբերին կազմել է 16.5 տոկոս:

Ըստ ԿԲ հաշվետվության` 2017-ի վերջին եռամսյակի ընթացքում պետական պարտատոմսերի շուկայում շարունակվել է եկամտաբերությունների նվազման միտումը, ինչին նպաստել է նաև թողարկման ծավալների կրճատումը: Կարճաժամկետ պարտատոմսերի առաջնային շուկայում եկամտաբերության միջին եռամսյակային ցուցանիշի նվազումը կազմել է 0.25 տոկոսային կետ:

Նշենք, որ ԿԲ 2018 թվականի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի համաձայն` գնաճն առաջիկա ամիսներին փոքր-ինչ կավելանա` տատանվելով թույլատրելի միջակայքում: 2018-ի առաջին եռամսյակում 2.5-5.5 տոկոս գնաճի հավանականությունը ԿԲ-ն գնահատել է 99.6 տոկոս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]