1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պիկասոյի գործերը վաճառքների առաջատարներն են դարձել Christie՚s-ի Լոնդոնի աճուրդներում

Պիկասոյի գործերը վաճառքների առաջատարներն են դարձել Christie՚s-ի Լոնդոնի աճուրդներում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաբլո Պիկասոյի (1881-1973 թթ.) երկու կտավներ վաճառքների առաջատարներն են դարձել Christie՚s-ի՝ երեկոյան աճուրդներում, որոնք փետրվարի 27-ին տեղի են ունեցել Լոնդոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հրացանակիրը եւ մերկ նստած աղջիկը» (1967 թ.) կտավը, որը պատկանում Է իսպանացի եւ ֆրանսիացի մեծ գեղանկարչի ամենաուշ շրջանի ստեղծագործություններին, վաճառվել Է 13 մլն 733 հազար 750 ֆունտ ստեռլինգով (19 մլն 172 հազար 315 դոլար) եւ առավել հաջող վաճառված լոտն Է դարձել «Իմպրեսիոնիզմի եւ մոդեռնիզմի արվեստի» երեկոյան աճուրդներում:

Պիկասոյի մյուս կտավը՝ «Ֆիգուրա»-ն, որն ստեղծվել Է 1930 թվականին, ձեռք Է բերվել 8 մլն 333 հազար 750 ֆունտ ստեռլինգով (11 մլն 633 հազար 915 դոլար) եւ ամենաթանկը դարձել «Սյուռեալիզմի արվեստի» աճուրդում, որն ավելի ուշ Է անցկացվել:

Իմպրեսիոնիստների եւ մոդեռնիստների գործերի աճուրդներում վաճառվածների մեջ արժողությամբ երկրորդը դարձել Է Էդգար Դեգայի (1834-1917 թ.) «Կուլիսների հետեւում» կտավը, որն ստեղծվել Է մոտավորապես 1882-1885 թվականներին եւ այժմ աճորդով վաճառվել Է 8 մլն 993 հազար 750 ֆունտ ստեռլինգով:

Աբստրակցիոնիզմի հիմնադիրներից մեկի՝ Վասիլի Կանդինսկու (1866-1944 թթ.) «Բնանկարի Էսքիզ» գործը (1910 թ.) ձեռք Է բերվել 6 մլն 758 հազար 750 ֆունտ ստեռլինգով:

Կլոդ Մոնեի (1840-1926 թթ.) երկու գործերը՝ «Մարգագետին՝ Ժիվերնիում» (1885 թ.) եւ «Վարդակակաչներ» (1887 թ.) կտավները, միասին վաճառվել են 7 մլն 546 հազար 250 ֆունտ ստեռլինգով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]