1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պարալիմպիկ խաղերի Հայաստանի պատվիրակությունը Հարավային Կորեա կմեկնի մարտի 5-ին  

Պարալիմպիկ խաղերի Հայաստանի պատվիրակությունը Հարավային Կորեա կմեկնի 
մարտի 5-ին

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փհենչհանի 12-րդ Ձմեռային պարալիմպիկ խաղերի հայաստանյան պատվիրակությունը Հարավային Կորեա կմեկնի մարտի 5-ին:

«Մենք Փհենչհանի Ձմեռային պարալիմպիկ խաղերին կներկայանանք մեկ մարզիկով: Հավանականություն կա, որ ունենանք նաև երկրորդ մարզիկը, սակայն այդքան էլ վստահ չեմ: Եթե ստացվի, ապա լեռնադահուկային սպորտում ևս մասնակից կունենանք: Ամեն ինչ հայտնի կլինի 1-2 օրից: Այս խաղերից ակնկալիքներ չունենք և պարզապես մասնակցություն ենք ապահովում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը:

Նա փաստեց, որ Հայաստանի միակ մասնակիցը` Ստասիկ Նազարյանը (դահուկավազքի 1 կմ սպրինտ) սկսել է մարզվել միայն հունվարից: Մարզիկը հիմնականում մարզվել է Ծաղկաձորում: «Եթե ամեն տարի մենք կարողանանք մարզումներ կազմակերպել, ապա շատ մարզիկներ կարող են միանալ մեզ»,-շեշտեց կոմիտեի նախագահը:

 12-րդ Ձմեռային պարալիմպիկ խաղերը կկայանան մարտի 9-18-ը: Հայաստանի 5 հոգուց բաղկացած պատվիրակությունը Փհենչհան կմեկնի մարտի 5-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]