Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իրանը նոր ռազմակայան Է ստեղծել Դամասկոսից ոչ հեռու. Fox

Իրանը նոր ռազմակայան Է ստեղծել Դամասկոսից ոչ հեռու. Fox

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը նոր մշտական ռազմակայան Է ստեղծել Սիրիայում, որտեղ գտնվում են հրթիռներ պահելու համար նախատեսված անգարներ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս պնդումը տեղ Է գտել այն նյությում, որը փետրվարի 27-ին հրապարակվել Է Fox News ամերիկյան հեռուստաալիքի կայքում:

Արեւմտյան երկրների հետախուզական ծառայությունների աշխատակիցների թվից նրա աղբյուրների վարկածով՝ օբյեկտը գտնվում Է Դամասկոսից 12 կմ հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Կայքում զետեղված են արբանյակային լուսանկարներ, որոնք իբր հաստատում են դա: Ըստ հեռուստաալիքի՝ ռազմակայանը վերահսկում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» հատուկ ուժերը:

Նյութում ասված Է, որ անցյալ տարի արբանյակների օգնությամբ իրանական մեկ այլ ռազմակայան Էր հայտնաբերվել Դամասկոսից հարավ ընկած շրջանում: Այն իբր ոչնչացվել Է իսրայելական ուժերի հրթիռային հարվածով:

Ավելի վաղ Իսրայելը քանիցս Թեհրանին մեղադրել Է Սիրիայում եւ Լիբանանում բարձրճշգրիտ կառավարվող հրթիռների արտադրության օբյեկտներ կառուցելու մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]