Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Դեկտեմբեր

Լապշինը կրում է Արցախում ծառայող հայ զինվորի լուսանկարով շապիկը


ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ցուցադրել է Արցախում ծառայության մեջ գտնվող հայ զինվորի լուսանկարով իր շապիկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բլոգերը լուսանկարը, որում կրում է շապիկը, հրապարակել է սոցցանցում՝ կոչ անելով հետևորդներին գուշակել, թե որ բանակի զինծառայողն է պատկերված:

«Ընկերներ, ինչպիսի՞նն է իմ նոր շապիկը: Այն շատ հատուկ է: Ի՞նչ եք կարծում, ո՞ր բանակի զինվորն է պատկերված»,- գրել է Լապշինը:

Օգտատերերի մեծամասնությունն անմիջապես նկատել է, որ լուսանկարում Արցախում ծառայող հայ զինվոր է, ում լուսանկարն ապրիլյան պատերազմի օրերին մեծ տարածում էր գտել համացանցում:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ