Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Սումգայիթի կոտորածներին զոհ գնացած հայորդիների հիշատակը

ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Սումգայիթի կոտորածներին զոհ գնացած 
հայորդիների հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց 30 տարի առաջ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում պետական մակարդակով կազմակերպված կոտորածներին զոհ գնացած հայորդիների հիշատակը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի նիստի մեկնարկին նման առաջարկով հանդես եկավ խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը:

«30 տարի առաջ այս օրերին Ադրբեջանի հայաբնակ Սումգայիթ քաղաքում պետական մակարդակով կազմակերպված հանցագործության հետևանքով դաժանաբար սպանվեցին հարյուրավոր հայ բնակիչներ: Ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված զանգվածային ջարդերի նպատակն էր հայերին վախեցնել նոր ցեղասպանությամբ և ստիպել նրանց հրաժարվել ազգային ազատագրական շարժումից: 30 տարի առաջ Ադրբեջանի իշխանությունների կողմից ծրագրված և հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ոճրագործությունը, ցավոք, միջազգային հարթակներում չի արժանացել համարժեք քաղաքական և իրավական գնահատականի»,- ասաց Բաբլոյանը:

Նա հավելեց, որ դատապարտման բացակայությունն ավելի խրախուսեց Ադրբեջանին այնուհետ իրականացնել էթնիկ զտումներ և ջարդեր Կիրովաբադում, Բաքվում, Մարաղայում և Ադրբեջանի հայաբնակ այլ բնակավայրերում: «Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել ոճրագործությանն անմեղ զոհ դարձած մեր հայրենակիցների հիշատակը»,- եզրափակեց Արա Բաբլոյանը:

Պատգամավորները հոտնկայս, մեկ րոպե լռությամբ հարգեցին Սումգայիթում հայերի կոտորածներին զոհ գնացած հայորդիների հիշատակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]