1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱԺ քառօրյա. տեղի կունենա Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության քվեարկությունը. ՈՒՂԻՂ

ԱԺ քառօրյա. տեղի կունենա Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության 
քվեարկությունը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի երկրորդ նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 94 պատգամավոր:

Ժամը 10:30-11:30-ը կկայանա Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամների ընտրության քվեարկությունը:

Ազգային ժողովի ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել են Գագիկ Հարությունյանի, Գևորգ Դանիելյանի, Լիպարիտ Մելիքջանյանի, Հայկ Հովհաննիսյանի և Սերգեյ Մեղրյանի թեկնածությունները:

Գագիկ Հարությունյանի, Գևորգ Դանիելյանի, Լիպարիտ Մելիքջանյանի թեկնածությունն առաջադրվել է 5-ամյա, իսկ Հայկ Հովհաննիսյանի և Սերգեյ Մեղրյանի թեկնածությունը՝ եռամյա ժամկետով:

Ժամը 13:00-14:00-ն տեղի կունենա Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության քվեարկությունը: Հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրել է Գևորգ Կոստանյանի թեկնածությունը. նա այդ պաշտոնում կփոխարինի Հրայր Թովմասյանին, ում թեկնածությունն առաջադրվել է Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում:

Փետրվարի 28-ի նիստում պատգամավորները կքննարկեն նաև Սումգայիթում հայերի կոտորածների 30-ամյա տարելիցի կապակցությամբ հայտարարության նախագիծը, որն արժանացել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հավանությանը:

Ժամը 16:30-ին խորհրդարանում կմեկնարկի կառավարության հետ հարց ու պատասխանը, որի ընթացքում կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների բանավոր հարցերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]