Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

ԱՄՆ-ի ռազմակայանում 11 մարդ Է տուժել նամակը բացելուց հետո


ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնի շրջանում տեղակայված ամերիկյան ռազմակայանում 11 մարդ Է տուժել այն բանից հետո, երբ նամակ են բացել վարչական շենքում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ABC7 հեռուստաալիքը՝ վկայակոչելով Առլնիգթոնի հրշեջ-փրկարարական ծառայությունը:

Միջադեպի հետեւանքով երեք զինվորականների հոսպիտալացրել են, նրանց վիճակը գնահատվում Է՝ կայուն: Գնդապետը, կոմենդոր-սերժանտը եւ կապրալը հիվանդանոցում հայտնվել են «այրվող ձեռքերի ու դեմքի» գանգատներով, նրանցից մեկի մոտ արյուն Է եկել քթից:

Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննություն Է սկսել:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ