Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունիս

Բրյուսելում կատարվել է Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելի Սբ Մարիամ Մագդաղենացի հայկական եկեղեցում փետրվարի 25-ին տեղի է  ունեցել 1988թ. փետրվարի 27-29 սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Պատարագին ներկա էին Բելգիայում աշխատանքային այցով գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանը, Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանության և ՆԱՏՈ-ում Հայաստանի Մշտական ներկայացուցչության դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Պատարագից հետո հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանի մոտ Բելգիայի հայկական կազմակերպությունների կողմից կազմակերպվեց սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հանրահավաք և ծաղկեպասկների զետեղման արարողություն»։




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ