Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Այդ արարքները չեն կարող մոռացվել. Սումգայիթի դեպքերի 30-ամյակի վերաբերյալ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի հայտարարությունը

 Այդ արարքները չեն կարող մոռացվել. Սումգայիթի դեպքերի 30-ամյակի վերաբերյալ 
Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամները սումգայիթյան ողբերգության 30-ամյակի կապակցությամբ հանդես են եկել հայտարարությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Սումգայիթ. այս անունը հիշեցնում է հեռավոր մի տարածք՝ բոլորի համար անծանոթ: Սակայն Հարավային Կովկասի (Ադրբեջանի) այս տարածքը երեք օր շարունակ (1988թ. փետրվարի 27, 28 և 29) ապրել է կանանց, երեխաների և տղամարդկանց հանդեպ բռնություն ու բարբարոսություն զուտ այն բանի համար, որ նրանք հայեր էին: Այդ պահին Սումգայիթում ապրում էր 18 հազար հայ:

Սակայն քանզի նրանք ծագումով հայեր էին, քանզի լավ պետությունում չէին ապրում, քանզի Սովետական միության արագ թուլացումը բերում էր ազգայնականության աճի, ատելության ու բռնության «ուրիշի» հանդեպ՝ կանայք, երեխաներ ու տղամարդիկ դարձան ջարդերի զոհ՝ «հայերի որսի» զոհ:

Դրան հետևեց Ադրբեջանից հայերի զանգվածային «ելիցը»՝ 1988-1990 թվականներին շուրջ 400 հազար հայեր թողեցին կովկասյան այդ տարածաշրջանը, լքեցին իրենց պատկանող տարածքները, դատարկվեցին բազմաթիվ գյուղեր:

1990թ. սեպտեմբերի 27 այնպիսի մտավորականներ, ինչպիսիք էին Ժակ Դերիդան, Լյուկ Ֆերին, Յուրգեն Հաբերմասը, Էմանուել Լեվինասը, Պոլ Ռիկյորը դատապարտեցին հանցագործությունների արդարացմանը ծառայող «ռասիստական գաղափարախոսությամբ» իրականացված այդ հակահայկական ջարդերը:

Որպես Ազգային ժողովի (Ֆրանսիայի- խմբ.) Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներ՝ մենք ցանկանում ենք հիշեցնել 30 տարի առաջ Սումգայիթում տգեղի ունեցած ջարդերի մասին: Այդ արարքները չեն կարող մոռացվել: Արդարությունը չի հաղթանակել:

Այդ ջարդերն իրենց արձագանքը գտան Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում գրեթե մշտական դարձած բռնություններում, որոնք հետագայում վերածվեցին պատերազմի և «ուրիշի» հանդեպ ատելության:

Սումգայիթի ջարդերի հիշատակության այս օրը մեր բարեկամության խումբը կոչ է անում հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, բանակցային կարգավորման՝ հիմնվելով ուժի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա»:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]