Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանի ԿԸՀ-ն հաստատել է արտահերթ նախագահական ընտրություններում Իլհամ Ալիևի թեկնածությունը

 Ադրբեջանի ԿԸՀ-ն հաստատել է արտահերթ նախագահական ընտրություններում Իլհամ 
Ալիևի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից պաշտոնապես հաստատվել է ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում  Իլհամ Ալիևի թեկնածությունը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ալիևը  դարձել է նախագահական ընտրություններում թեկնածություն առաջադրած 15 անձանցից առաջինը, ով ԿԸՀ-ի կողմից գրանցվել է որպես պաշտոնական թեկնածու:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 5-ին ստորագրել էր հրամանագիր երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրությունները նշանակվել են 2018թ. ապրիլի 11-ին: Միջազգային և ադրբեջանական փորձագետների պնդմամբ` արտահերթ նախագահական ընտրությունների մասին հրամանագիրը համապատասխանում է Ադրբեջանի սահմանադրությանը և ընտրական օրենսգրքին, սակայն հակասում է ընտրությունների պարբերականության սկզբունքին և ժողովրդավարական սահմանադրականությանը: Արտահերթ ընտրությունների վերաբերյալ որոշումը չի պարունակում փաստարկներ, որոնք կարող են հիմնավորել դրանց անցկացման քաղաքական անհրաժեշտությունը: Հրամանագիրը ստորագրվել է առանց խորհրդարանում բաց քննարկումներ անցկացնելու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]