Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հրապարակվել Է մոդելների գաղտնի երեկույթի տեսանյութը

Հրապարակվել Է մոդելների գաղտնի երեկույթի տեսանյութը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Saint Laurent ֆրանսիական նորաձեւության տունը նոր գովազդային հոլովակ Է թողարկել: Այն հրապարակված Է You-Tube-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ըստ հոլովակի սյուժեի, որը նկարահանել Է լուսանկարիչ եւ ռեժիսոր Ժան-Պոլ Գուդը, ինը պատանի մոդելներ, որոնք ապրում են Փարիզում, միասին պառկած են հսկայական մահճակալի վրա եւ քնած են ձեւանում: Դռնից նրանց դիտում Է մի տղամարդ (նորաձեւության տան կրեատիվ տնօրեն Էնտոնի Վակարելլոն):

Երբ նա հեռանում Է, մոդելները հագնում են տան գարուն-ամառ հավաքածուի կարճ զգեստներն ու պարկարագիլի փետուրով զարդարված բարակ բարձրակրունկ բոտֆորտները եւ սկսում են պարել: Աղջիկներից մեկը հետեւում Է, որ Վակարելոն իրենց պարելիս չբռնացնի: Նրա նշանով մոդելներն արագորեն հանում են զգեստները, վերադառնում անկողին եւ կրկին քնած են ձեւանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]