Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հաագայում մեկնարկեց քայլարշավ-ցույց` սումգայիթյան ջարդերի և Արցախյան ազատամարտի 30-ամյակի կապակցությամբ

 Հաագայում մեկնարկեց քայլարշավ-ցույց` սումգայիթյան ջարդերի և Արցախյան 
ազատամարտի 30-ամյակի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաագայի Խաղաղության պալատի մոտից Նիդերլանդների հայկական կազմակերպությունների նախաձեռնությամբ մեկնարկեց քայլարշավ-ցույց` սումգայիթյան ջարդերի և Արցախյան ազատամարտի 30-ամյակի կապակցությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցարարները քայլարշավով շարժվում են դեպի Ադրբեջանի դեսպանություն:  

Մասնակցում են «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ի, Հայ դատի հանձնախմբի, ՀՅԴ Նիդերլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության ներկայացուցիչները:  Ցույցի գլխավոր պահանջն ուղղված է Ադրբեջանի ագրեսիայի դեմ: Ցուցարարները պահանջում ենք հարգել Արցախի ժողովրդի իրավունքը:

Ավելի վաղ Հոլանդիայում Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը «Արմենպրես»-ին տեղեկացրել էր, որ Ադրբեջանի դեսպանության առջև ելույթ է ունենալու ադրբեջաներեն` հուսալով, որ գոնե այսպես հայության պահանջներն ավելի հասկանալի լինեն։

Լուսանկարները՝ հոլանդահայ կազմակերպությունների

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]