Թբիլիսիում վերջին ամսիներին երրորդ անգամ կողոպտել են «Լիբերտի» բանկի մասնաճյուղը
16:41, 27 Փետրվար 2018
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում դիմակավոր հանցագործը կողոպտել Է «Լիբերտի բանկի» մասնաճյուղը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 27-ին հայտնել են Վրաստանի զանգվածային լրատվամիջոցները:
Ականատեսների վկայությամբ՝ հարձակման ժամանակ շենքում եղել են շուրջ 20 հաճախորդներ եւ մի քանի աշխատակիցներ: Սպառնալով ատրճանակով՝ կողոպտիչը վերցրել Է փողը ու փախել:
Նշվում Է, որ «Լիբերտի» բանկի այդ մասնաճյուղը վերջին մի քանի ամսում կողոպտել են արդեն երրորդ անգամ: Նախորդ երկու դեպքերում ոստիկանությունը ձերբակալել Էր կողոպտիչներին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում