Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆրանսիայում պաշտոնյաները քնելու են փողոցում, որպեսզի ավելի լավ պատկերացնեն անօթեւանների վիճակը

Ֆրանսիայում պաշտոնյաները քնելու են փողոցում, որպեսզի ավելի լավ պատկերացնեն անօթեւանների վիճակը
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի մայրաքաղաքի տարածաշրջանի մոտավորապես 50 պաշտոնյաներ ամբողջ գիշերը քնելու են փողոցում, սաստիկ ցրտի պայմաններում, որպեսզի ուշադրություն հրավիրեն ցրտից սառչող անօթեւանների վրա: Այս նախաձեռնությամբ Facebook-ի իր Էջում հանդես Է եկել Էսոնի դեպարտամենտի Էտամպ կոմունայի փոխքաղաքագլուխ Մամա Սին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անցյալ տարի գրեթե 500 մարդ, որոնք ծածկ չունեին գլխներին, մահացել են փողոցներում… 2018 թվականին ընդամենը մեկուկես ամսվա ընթացքում արդեն 13 մարդ Է մահացել միայն Փարիզում: Ժողովրդի շուրջ 50 ընտրյալներ լույս փետրվարի 28-ի գիշերը քնելու են փողոցում, Աուստերլիցի կայարանի մերձակայքում»,-գրել Է Սին:

Փետրվարի կեսերին Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի Է ունեցել «Համերաշխության գիշեր», որի ժամանակ անցկացվել Է անօթեւան մարդկանց հաշվառում: Ակցիայի կազմակերպիչների տվյալներով՝ Փարիզի փողոցներում ապրում Է շուրջ 5 հազար անօթեւան, որոնց մի մասը ձմռանը տեղավորվում Է հատուկ ապաստաններում:

Այնուամենայնիվ, գրեթե 3 հազար մարդ գլխին ծածկ չունի, նույնիսկ ժամանակավոր: Փետրվարի 27-ը Ֆրանսիայում ամենացուրտ օրն Է դարձել ամբողջ ձմեռվա ընթացքում: Անտիցիկլոնը, որը տեղական ԶԼՄ-ները անվանել են «Մոսկվա-Փարիզ ֆենոմեն», ցուրտ եղանակ Է պահպանում անցած շաբաթվա վերջից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]