1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Իրանցի նախարարը ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու բանակցությունների արդյունքն ակնկալում է մոտ ապագայում

Իրանցի նախարարը ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու բանակցությունների արդյունքն 
ակնկալում է մոտ ապագայում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը լիահույս է, որ մոտ ապագայում ազատ առևտրի գոտի ձևավորելու Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև բանակցությունները դրական արդյունք կարձանագրեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` իրանցի պաշտոնյան այս մասին հայտարարեց Երևանում Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում լավ արդյունք կնշեն այդ բանակցությունները: Անշուշտ, ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության դերն ու մեր երկրների միջև բարեկամական կապերն ու հարաբերությունները կնպաստեն առաջ մղելու այդ բանակցությունները»,-ասաց Ռեզա Արդաքանիանը:

Հայաստանը որպես Եվրասիական տնտեսական միության անդամ և Իրանի հետ հարևան երկիր լայնորեն ներգրավված է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագրի պատրաստման աշխատանքներում:

Փորձագետների գնահատմամբ՝ ԵԱՏՄ և Իրանի միջև ազատ առևտուրը կնպաստի արտահանման ծավալների 73 տոկոս ավելացմանը, շրջանառվող ապրանքների գերակշիռ մասն էլ բաժին կհասնի ոչ գյուղատնտեսական ապրանքներին, ինչպես օրինակ, դեղամիջոցներ, թուղթ, հագուստ, պողպատե արտադրանք, տարբեր տեսակի մեխանիկական և էլեկտրական սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]