Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Շախմատային թագի հետևից». հավակնորդների մրցաշարի ֆավորիտը բազմափորձ Լևոն Արոնյանն է. Սերգեյ Կարյակին

«Շախմատային թագի հետևից». հավակնորդների մրցաշարի ֆավորիտը բազմափորձ 
Լևոն Արոնյանն է. Սերգեյ Կարյակին

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի քանի օր անց շախմատասերների ուշադրությունը կբևեռվի դեպի Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին, որտեղ կկայանա շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը: Այս անգամ մրցաշարը բավականին լուրջ կազմ է հավաքել: 8 մասնակիցների շարքում է նաև Ռուսաստանի երեք ներկայացուցիչներից մեկը` Սերգեյ Կարյակինը: Նա հավակնորդների մրցաշարից առաջ պատասխանել է «Արմենպրես»-ի հարցերին:

-Ի՞նչ սպասելիքներ ունեք հավակնորդների մրցաշարից:

-Ինչպիսին կարող են լինել մի գրոսմայստերի սպասելիքները, ով արդեն մեկ անգամ հաղթել է Հավակնորդների մրցաշարում: Իհարկե, ես ուզում եմ հաջողության հասնել: Սակայն  հավակնորդների մրցաշարում երկու անգամ անընդմեջ հաղթելը շատ դժվար կլինի: Իմ 7 մրցակիցներից յուրաքանչյուրը կարող է տիրանալ աշխարհի չեմպիոնի մրցախաղի ուղեգրին:

-Ովքե՞ր են մրցաշարի հիմնական ֆավորիտները:

-Կարծում եմ, հավակնորդների մրցաշարի ֆավորիտը բազմափորձ Լևոն Արոնյանն է: Նա շատ է ցանկանում հաղթել: Սա Լևոնի կյանքի երազանքն է: Նա բազմիցս խաղացել է հավակնորդների մրցաշարում և միշտ էլ մրցաշարի հիմնական ֆավորիտն է եղել: Հիշում եմ, որ նա վստահ գլխավորում էր Լոնդոնում կայացած հավակնորդների մրցաշարի մրցաշարային աղյուսակը: Սակայն  Լևոնի մոտ երբեմն տեղի են տալիս նյարդերը: Գուցե դա նրանից է, որ մեծ պատասխանատվությամբ է մոտենում մրցմանը: Չեմ անտեսի նաև Մամեդյարովին, ով հրաշալի տարի անցկացրեց: Շատ բանի մասին է խոսում այն, որ Շախրիյարը հիմա ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում երկրորդ համարն է:

-Ինչպիսի՞ նախապատրաստական փուլ եք անցնելու:

-Հավաքներ, հավաքներ և դարձյալ հավաքներ: Իմ թիմում փոփոխություններ կան` այժմ համագործակցում եմ Ալեքսանդր Ռյազանցևի հետ: Նա հրաշալի մասնագետ է: Նա միացել է իմ թիմին: 

-Ինչպիսի՞ հակառակորդ է ձեզ համար Լևոն Արոնյանը:

-Մեր պարտիաները միշտ էլ անցնում են հետաքրքիր պայքարում: Առաջ Լևոնն ինձ հաճախ էր «հարվածում», սակայն հիմա ես նաև հակահարվածներ եմ տալիս: Մենք հրաշալի պարտիա ունեցանք Լոնդոնի հավակնորդների մրցաշարում, որտեղ հաղթած դիրքում ես համաձայնեցի ոչ-ոքիի: Այնպես որ, Լևոնն ինձ պարտք է (ծիծաղում է):

Հարցազրույցը՝ Վարվառա Հայրապետյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]