Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունիս

Վրաստանի նախագահը չի ցանկացել մասնակցել Խոջալուի վերաբերյալ ադրբեջանական զավեշտին


ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարնեուլում ադրբեջանցիների հետ հանդիպմանը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին չի տրվել մասնակից երիտասարդներից մեկի սադրանքին, ով խնդրել էր նախագահին մեկ րոպե լռությամբ հարգել ադրբեջանական հերթական զավեշտի՝ «Խոջալուի իրադարձությունների զոհերի» հիշատակը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ մեկ րոպե լռության արարողություն տեղի չի ունեցել, փոխարենը Մարգվելաշվիլին նշել է, որ հետևում է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: 

«Վրաստանը դեմ է ԼՂ հակամարտության էսկալացմանը»,- հայտարարել է Մարգվելաշվիլին:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ