Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աշխարհում ազդեցության նոր կենտրոնների հայտնվելը պահանջում Է Եվրոպայի ուժեղացում. Մերկել

Աշխարհում ազդեցության նոր կենտրոնների հայտնվելը պահանջում Է Եվրոպայի ուժեղացում. Մերկել

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում ազդեցության եւ աճի նոր կենտրոնների հայտնվելը պահանջում Է Եվրոպայի ուժեղացում, որը պետք Է ինքնուրույն վճռի իր ճակատագիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 26-ին հայտարարել Է ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Քրիստոնեադեմոկրատական միության համագումարում:

«Փորձված գործընկերությունը փորձության Է ենթարկվում, տասնամյակների ընթացքում ստեղծված աշխարհակարգը փլվում Է, եւ ի հայտ են գալիս զարգացման ու ազդեցության նոր կենտրոններ»,-ասել Է Մերկելը: Նրա խոսքով՝ «պարզամտություն եւ անպատասխանատվություն կլիներ կարծել, թե դա ոչ մի կերպ չի վերաբերում» Եվրոպային:

«Բայց մենք պետք Է ինքներս որոշենք՝ ում ձեռքում Է Գերմանիայի ու Եվրոպայի ճակատագիրը՝ մեր, թե մեկ ուրիշի,-ընդգծել Է կանցլերը:- Մենք ինքներս պետք Է վճռենք մեր ճակատագիրը, նախքան դա կանեն ուրիշները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]