Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունիս

Մանկահասակ երեխային զոհելու պատրաստակամություն հայտնած Էրդողանը կրկին քննադատությունների թիրախում է


ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մարաշում իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմնակիցների դիմաց ելույթի ժամանակ ապշեցրել է մանկահասակ աղջկա հետ երկխոսությամբ՝ սոցցանցերում դառնալով լուրջ քննադատությունների առարկա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը, Էրդողանը բեմ է հրավիրել ամբոխի մեջ իրեն լսող մարդկանց շարքում գտնվող կարմիր բերետավոր աղջկան, ով լացելիս է եղել: Էրդողանը նշել է, թե «կարմիր բերետավորները չեն լալիս»:

Այնուհետև Թուրքիայի նախագահը  շարունակել է՝ ասելով. «Եթե նա էլ զոհվի պատերազմում, նրան էլ դրոշի մեջ կփաթաթենք: Ամեն ինչի պատրաստ ես, այնպես չէ՞»:

Ի պատասխան երեխան ասել է՝ այո, ինչն ուղեկցվել է ծափողջույններով:

Սոցիալական ցանցերում Էրդողանի նման պահվածքը լուրջ քննադատության պատճառ է դարձել: Ոմանք կիսվել են այդ տեսանյութով՝ նշելով, որ դա մոնտաժի արդյունք չէ: Մյուսները ցավալի են համարել այն հանգամանքը, որ երկրի նախագահը խոսում է մանկահասակ երեխային զոհելու իր պատրաստակամության մասին: Որոշ օգտատերեր էլ բացարձակապես անընդունելի են համարել այն, որ երեխաները պատերազմի ու քաղաքականության գործիքի են վերածվում:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]npress.am
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ