Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

Նազիկ Ավդալյանն ավարտել է կարիերան  


ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանն ավարտել է կարիերան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը: «Նա այլևս չի մարզվում: Ինքն է այդ մասին հայտարարել, և մենք հանել ենք նրան ցուցակներից: Նա խնդրել է, որ այլևս չի մարզվելու և զբաղվելու է իր ընտանիքով»,-փաստեց Ալավերդյանը:

Նազիկ Ավդալյանը ծանրամարտի Հայաստանի 6-ակի չեմպիոն է: 2009 թվականի աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր: 2008 և 2016 թվականների Եվրոպայի առաջնության հաղթող: Աշխարհի առաջնությունների բազմակի մրցանակակիր: 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի 5-րդ մրցանակակիր է:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ