1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սիրիայում մեկամսյա զինադադարի որոշումը թուրքական ԶՈւ գործողությունների վրա ազդեցություն չի ունենալու  

Սիրիայում մեկամսյա զինադադարի որոշումը թուրքական ԶՈւ գործողությունների վրա 
ազդեցություն չի ունենալու

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում մեկամսյա զինադադար հաստատելու վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ի որոշումը սիրիական Աֆրինում Թուրքիայի կողմից իրականացվող «Ձիթենու Ճյուղ» գործողության վրա ազդեցություն չի ունենա:

 Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Պարբերականի փոխանցմամբ` Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը նշել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումը չի տարածվում ահաբեկչության դեմ պայքարին միտված գործողությունների վրա:

 «Թուրքիայի ԶՈւ կողմից իրականացվող «Ձիթենու Ճյուղ» գործողությունն ուղղված է ահաբեկչության դեմ պայքարին: ՄԱԿ-ի որոշումը չի կարող ազդել գործողության վրա, և դրա մասին խոսք անգամ լինել չի կարող»,-նշել է Բոզդաղը:
Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրինի շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև Սիրիայի ընդդիմադիր Սիրիական ազատ բանակը: Ահաբեկչական տարրերի դեմ պայքարելու հիմնավորմամբ թուրքական զինուժն իրականում գործողություններն ուղղում է քրդերի, այդ թվում և խաղաղ բնակչության դեմ:

Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ իր հերթին Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին մեղադրում է իր սեփական քաղաքացիների դեմ քիմիական զենք կիրառելու և իր ժողովրդի «դահիճը» լինելու մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]