Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Դեկտեմբեր

Օնլայն լրատվամիջոցները հայտնում են վարչապետ Կարեն Կարապետյանի անվտանգության աշխատակիցների վթարի ենթարկվելու մասին


ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առցանց լրատվամիջոցները հայտնում են, որ փետրվարի 26-ին արձանագրված ավտովթարի մասնակից են եղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի անվտանգության աշխատակիցները:

Ըստ տեղեկությունների՝ ժամը 11։00-ի սահմաններում Երևանի Մամիկոնյանց փողոցում՝ հայտնի որպես «Բաբլոյանի խաչմերուկ», բախվել են 35-ամյա Արսեն Բաղդասարյանի վարած Hyundai մակնիշի 084 ԼԼ 50 համարանիշի և 59-ամյա Սուրեն Մկրտչյանի վարած Mercedes մակնիշի 35 MZ 254 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով shamshyan.com-ը, նախնական տեղեկությունների համաձայն, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

Լրատվամիջոցները նշում են, որ Hyundai-ը հաշվառված է ՀՀ կառավարության աշխատակազմի հաշվեկշռում և սպասարկում է վարչապետ Կարեն Կարապետյանի անվտանգության ծառայությանը։

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ