1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանում բնակչության եկամուտները միջինում աճել են 8, ծախսերը` 2.6 տոկոսով

Հայաստանում բնակչության եկամուտները միջինում աճել են 8, ծախսերը` 2.6 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2016 թվականին նախորդ տարվա համեմատ բնակչության միջին ամսական անվանական դրամական եկամուտները մեկ շնչի հաշվով աճել են 8 տոկոսով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս են վկայում Ազգային վիճակագրական ծառայության «Պարենային ապահովություն և աղքատություն» հրապարակման արդյունքները: Դրամական եկամուտների աճ է արձանագրվել ինքնազբաղվածությունից՝ 15.1 տոկոս, գյուղմթերքի և գյուղատնտեսական կենդանիների վաճառքից՝ 10.5 տոկոս և վարձու աշխատանքից՝ 9.1 տոկոս: Արդյունքում, ավելացել են նաև վերը նշված աղբյուրներից ստացված եկամուտների մասնաբաժիններն ընդհանուր դրամական եկամուտներում, համապատասխանաբար` 0.7, 0.1 և 0.6 տոկոսային կետերով: Ավելացել են նաև տրանսֆերտներից (5 տոկոս), կենսաթոշակներից և նպաստներից (3.1 տոկոս) և այլ եկամուտներից՝( 0.5 տոկոս) ստացված դրամական եկամուտները, սակայն վերջիններիս մասնաբաժիններն ընդհանուր դրամական եկամուտներում նվազել են, համապատասխանաբար` 0.3, 0.8 և 0.3 տոկոսային կետերով: Դրամական եկամուտների աճ է արձանագրվել նաև սեփականությունից (վարձակալում, տոկոսներ, շահաբաժին)՝ 6.1 տոկոս, սակայն վերջինիս մասնաբաժինն ընդհանուր դրամական եկամուտներում մնացել է անփոփոխ:

Քաղաքային բնակչության ընդհանուր անվանական դրամական եկամուտներն աճել են 7.1 տոկոսով: Ինչ վերաբերում է գյուղական բնակավայրերում տնային տնտեսության մեկ շնչի հաշվով անվանական դրամական եկամուտներին, ապա դրանք աճել են 8.4 տոկոսով:

Եկամուտների աճին զուգահեռ ավելացել են նաև միջին անվանական սպառողական ծախսերը տնային տնտեսության մեկ շնչի հաշվով (աճը`2.6 տոկոս): Ծախսերի մեջ ավելացել են հանրային սննդի (65.9 տոկոս), ոչ պարենային ապրանքների (8.1 տոկոս), ծառայությունների (4.8 տոկոս), ալկոհոլային խմիչքի (3 տոկոս) և չգնված սննդամթերքի (2.4 տոկոս) մասնաբաժինները: Միևնույն ժամանակ արձանագրվել է ծխախոտի (4.4 տոկոս) և գնված սննդամթերքի (4.2 տոկոս) ձեռք բերման համար ծախսերի նվազում:

Համաձայն ԱՎԾ վերլուծության` դրամական եկամուտների աճին զուգընթաց բևեռացումը ոչ թե նվազել, այլ աճել է: Այսպես, 2016թ. ամենաշատ ապահովված 10 տոկոս բնակչության դրամական եկամուտները մեկ շնչի հաշվով 17.5 անգամ գերազանցել են ամենաքիչ ապահովված 10 տոկոս բնակչության դրամական եկամուտներին (2015թ.` 16.4 անգամ):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]