Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանը Լիբանանում մասնակցել է Արցախյան շարժման 30 ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդեսի բացմանը

Արմեն Սարգսյանը Լիբանանում մասնակցել է Արցախյան շարժման 30 ամյակին 
նվիրված լուսանկարների ցուցահանդեսի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը  փետրվարի 24-ին Լիբանանում ՀՀ դեսպանատանը ներկա է գտնվել դեսպանության և Մերձավոր Արևելքում Արցախի Հանրապետության ներկայացուցչության կողմից կազմակերպված Արցախյան ազատագրական շարժման 30 ամյակին նվիրված Զոհրաբ Մարգարյանի լուսանկարների ցուցահանդեսի բացմանը։  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արմեն Սարգսյանի գրասենյակից,իր ելույթում Արմեն Սարգսյանն անդրադարձել է Արցախյան հերոսամարտի վճռորոշ նշանակությանը հայ պետականության վերականգնման արշալույսին: Նա արժևորել է ազատամարտիկների հերոսական ինքնազոհությունը և նվիրումը հայ ժողովրդի ազատության և անկախության գաղափարների իրականացմանը:

Սարգսյանը շեշտադրել է, որ չնայած ձեռք բերված հաղթանակներին, Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները դեռևս բազում են և դրանց հաղթահարման համար անհրաժեշտ է ամենօրյա քրտնաջան աշխատանք եւ հավաքական ջանքի ներդրում:  

Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահի ընտրությունները տեղի կունենան մարտի 2-ին: Սահմանադրական փոփոխություններից հետո առաջին անգամ երկրի նախագահին կընտրի խորհրդարանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]